Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
15.11.2013 | 14:12

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1, 2, 3, 4-րդ զանգվածների, Ձորի 1, 2 թաղամասերի, Արտակարգ Իրավիճակների Նախարարության և Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 2212

Մեկնաբանություններ